ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին, ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար

Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին, ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար
17.10.2020 | 22:52

Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության», - նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած հոկտեմբերի 9-ի բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև համաձայնություն էր ձեռք բերվել հոկտեմբերի 10-ին ժամը 12-ից հրադադար հաստատելու մասին:

Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար:

Դիտվել է՝ 3979

Մեկնաբանություններ